Բելառուսն ստացել է աշխարհում ամենաէժան ռուսական գազը
910
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 20:06
![]() Բելառուսն ստացել է ռուսական գազն՝ աշխարհում ամենացածր գնով, հայտարարել է Ռուսաստանում հանրապետության դեսպան Դմիտրի Կրուտոյը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն վերաբերում է «Գազպրոմի» հետ պայմանագրի ողջ տևողությանը, որը կնքվել է մինչև 2031 թվականը։ Այժմ Բելառուսը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 128,52 դոլար։ Երկու երկրների նախագահները պայմանավորվել են չփոխել այս գինը ևս երեք տարի, հավելել է Կրուտոյը։ Բացի այդ, Միութենական պետությունում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի ուրվագծերը սահմանելուց հետո Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասին։ Կրուտոյի խոսքով՝ այն «մեծ հաշվով արդեն պատրաստ է»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
