Եվգենի Պրիգոժինին նկատել են Մինսկում
![]() Մինսկի «Green City» հյուրանոցը, որտեղ, ըստ տեղեկությունների, տեսել են Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին, չի կարողացել հաստատել, որ նա իրենց մոտ է, հայտնում է RTVI-ն։ Ալիքի տվյալներով՝ հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատել, որ Պրիգոժինն իրենց մոտ է՝ պատճառ բերելով հյուրերի անձի գաղտնիության կանոնը։ Ավելի վաղ մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնել էին, որ «Վագներ»-ի ղեկավարին տեսել են Մինսկում՝ Green City հյուրանոցի մոտ։ Մինչ այս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել էր, որ Պրիգոժինը «կմեկնի Բելառուս»։ Նրա խոսքով, Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործը կկարճվի։ Պրիգոժինը հայտարարել է Դոնի Ռոստովից հեռանալու որոշման մասին այն բանից հետո, երբ նրա հետ բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պեսկովի խոսքով՝ Բելառուսի ղեկավարը նրան ճանաչում է 20 տարի և ինքն է առաջարկել իր թեկնածությունը՝ որպես բանակցողի։ Դրանից հետո Պրիգոժինը լքել է Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբի շենքը, որտեղ եղել է իր կազմակերպության մարտիկների հետ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
