Գերմանիան մերժում է ՌԴ ԿԲ ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ ծրագիրը
![]() Գերմանիան դեմ է արտահայտվել Ուկրաինան վերականգնելու համար սառեցված ՌԴ ԿԲ ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ ծրագրերին՝ զգուշացնելով, որ նման «շտապ գործողությունները» կարող են իրավական և ֆինանսական ռիսկեր առաջացնել: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Գերմանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները կասկածներ են հայտնել, որ Եվրոհանձնաժողովի՝ Ուկրաինայի վերականգնման համար ռուսական ակտիվների մի մասը փոխանցելու ծրագիրը բավարար աջակցություն կստանա չափազանց բարձր իրավական ռիսկերի պատճառով, գրում է թերթը երկուշաբթի՝ հունիսի 26-ին։ Գերմանացի մեկ այլ պաշտոնյա հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ռուսական սառեցված ակտիվները Կիևին հանձնելու գաղափարը «բացում է Պանդորայի արկղը», քանի որ այն նախադեպ է ստեղծում այլ պահանջների համար, մասնավորապես՝ Լեհաստանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վնասի համար գերմանական փոխհատուցման խնդրանքների համար։ Գերմանացի պաշտոնյաներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ուսումնասիրել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները բռնագրավելու՝ ԵՄ առաջարկները և եկել եզրակացության, որ դրանք իրավաբանորեն կիրառելի չեն։ Գերատեսչության խոսնակը, ի պատասխան թերթի հարցման, հրաժարվել է մեկնաբանություններից: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
