«Դաստիարակություն ստացե՞լ եք», «սրիկան դու ես», «պապանձվիր». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Այն, ինչ արվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում, Փաշինյանի ու սեփական քաղաքական թիմի մեղավորության տեղափոխումն է այլ դաշտ, խուսափում՝ պատասխանատվությունից»,- անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսելով զենքի գնման վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարությունների մասին՝ նշեց, որ մինչև 2018-ը ՀՀ-ն ու Արցախն ապրում էին անկախ, փաստացի ամբողջական իրավունքների պաշտպանությամբ. «Ձեր իշխանության ժամանակ կորուստ է ու մահ. ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ծախսված գումարները որտե՞ղ են: Այն արժեքները, որ հայտարարել եք՝ իշխանության գալով, ջարդելով անցնում եք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: «Քաղաքականացնում եք անգամ մարդու հուղարկավորությանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հարցը (նկատի ունի ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը-խմբ.), նույն ձևով կարող ենք հարցնել՝ ո՞ւր էիք Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանը, Արմեն Գրիգորյանի... ո՞ւր էինք»,- ավարտեց նա: Ելույթից հետո իրավիճակը լարվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: «Չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Մինասյանին: «Դու ԱԺ նախագահ չես»,- ասաց նա: «Բա դու ո՞վ ես, եթե ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ»,- արձագանքեց Սիմոնյանը: Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը. դիմելով դահլիճից արձագանքող Սեյրան Օհանյանին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք. մեծ մասը չլսեց՝ ինչ ասացիք ԱԺ նախագահին. հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան դո՛ւք եք»: Հայտարարվեց ընդմիջում: |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36