«Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Լիպեցկի և Վորոնեժի շրջանները
![]() Հունիսի 25-ին «Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Ռուսաստանի Դաշնության Լիպեցկի և Վորոնեժի շրջանները։ Մինչ այդ՝ հունիսի 24-ին, նրանք Վորոնեժի մարզում ՌԴ ՊՆ զորքերի հետ փոխհրաձգության ժամանակ վնասել էին 19 շինություն։ Այս մասին հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը։ Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի նախագահ Մաքսիմ Յանցովն ասել է. «Հունիսի 24-ին Պավլովսկի շրջանի Ելիզավետովկայի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, երբ Վագներ ՄՌԸ-ի շարասյունն անցել է մեր տարածքով, թվով 19 տնային տնտեսություններ են տուժել, տների կամ բակային շինությունների ամբողջականությանը վտանգ չի սպառնում»։ Հունիսի 25-ին Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարեց, որ մարզում նախօրեին կիրառված սահմանափակումները կհանվեն այն բանից հետո, երբ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումներն ամբողջությամբ լքեն շրջանի տարածքը։ Նրա խոսքով, «վագներականների» ստորաբաժանումների տեղաշարժը շրջանի տարածքով «կատարվում է կանոնավոր և առանց ավելորդությունների»։ Գործակալությունը հայտնել է նաև, որ ստորաբաժանումները լքել են Լիպեցկի շրջանը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
