Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում: Մեզ հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը։ Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար. «Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»: Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։ «Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,- արձագանքեց Գրիգորյանը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
