«Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր վրաս ու էլեկտրաշոկը միացնում». Տիգրան Առաքելյան
609
Ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ., 09:30
![]() ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է տարածել համացանցում, որտեղ ներկայացնում է՝ ինչպես է օրեր առաջ Քննչական կոմիտեում խոշտանգման ենթարկվել: «Ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքի, սպառնալիքի... Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն պահանջներ էին ներկայացնում, որի մասին այս պահին չի բարձրաձայնի: Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Տիգրան Առաքելյանի եղբայրը համացանցով օգնություն է խնդրում։ Վերջինը նշում էր՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այդ օրվանից նրանից լուր չունեին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
