Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն համալրում է ուղարկում Սիրիա

505
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 22:12
ԱՄՆ-ն համալրում է ուղարկում Սիրիա

Թվով 75 մեքենա հատել է իրաքա-սիրիական սահմանը և մեկ օր առաջ շարժվել դեպի ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներ Սիրիայի Հասաքա նահանգում, որը վերահսկում են YPG-ի զինյալները (Սիրիայի Հասաքա նահանգում, որը վերահսկում են YPG-ի զինյալները (PKK սիրիական թևը), հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Սիրիայում տեղական աղբյուրներին:

Սիրիայում գործակալության աղբյուրների համաձայն, ավտոշարասյունը ներառում էր զրահամեքենաներ, վառելիքի բեռնատարներ, հրետանային մարտկոցներ և մեծ քանակությամբ զինամթերք։

Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այսօր պահպանվում է Սիրիայի երեք նահանգներում՝ Հասաքայում, Ռաքքայում և Դեյր էզ Զորում, որտեղ Փենթագոնը պարբերաբար համալրումներ է տեղակայում։