Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային օգնության նոր «հզոր փաթեթի» մասին
![]() ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, Լոնդոնում Ուկրաինայի վերակառուցման համաժողովում կհայտարարի Կիևին ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլիվերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։ «Նախագահ Բայդենն ասել է, որ մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, և մեր երկու երկրներն էլ խորապես հավատարիմ են դրան… Մենք կշարունակենք կատարել այդ պարտավորությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի նոր, հզոր օգնության միջոցով, որի մասին ես կարող եմ հայտարարել վաղը»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։ Հունիսի 21-22-ը Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման համաժողովը, որտեղ ավելի քան 60 երկրներից ավելի քան 1000 օտարերկրյա պաշտոնյաներ, ինչպես նաև բիզնես առաջնորդներ և համաշխարհային ներդրողներ կքննարկեն Ուկրաինայի վերականգնմանն օգնելու ուղիները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
