Իմրան Խանի ձերբակալման նոր թույլտվություն է տրվել
![]() Պակիստանի դատարանը նոր օրդեր է տվել Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին երկու հրկիզման գործով ձերբակալելու համար՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ARY News հեռուստաալիքը։ Ավելի վաղ AFP-ն հայտնել էր, որ դատարանը Խանի գրավի ժամկետը երկարեցրել է մինչև հուլիսի 4-ը։ Մայիսի 9-ին Պակիստանի նախկին վարչապետը կալանավորվել է կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։ Նրա ձերբակալությունը սկիզբ էր տվել «Շարժում հանուն արդարության» կուսակցության կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերի, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների: Ավելի քան 4 հազար ցուցարար բերման էր ենթարկվել։ 10 մարդ մահացել էր, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Խանը գրավի դիմաց ազատ էր արձակվել մինչև հունիսի 19-ը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
