Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Financial times-ն ուշագրավ աղյուսակ է հրապարակել. «Հրապարակ»

564
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 09:36
Financial times-ն ուշագրավ աղյուսակ է հրապարակել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել, թե նախկին խորհրդային երկրներում որքան են կազմում հակառուսական տրամադրությունները: Ավելի ստույգ՝ թե 2021 թվականի համեմատ դրանք ինչ աճ են գրանցել: Ուշագրավ է, որ ամենամեծ աճը գրանցվել է Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում եւ, բնականաբար՝ Ուկրաինայում, սակայն փոքր չէ նաև Հայաստանում:
Իհարկե, սա ոչ այնքան պատերազմի, որքան ապաշնորհ ռուսական քաղաքականության արդյունքն է, որը շատ վատ է աշխատում այս բոլոր երկրներում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ բրիտանական պարբերականն այս ցանկում չի ներառել Ադրբեջանը: Եվս մի ապացույց՝ Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի»:

Մանրամասները՝ թերթի համարում: