Bank of China-ն սահմանափակում է փոխանցումները Ռուսաստանից դեպի եվրոպական և ամերիկյան բանկեր
![]() Հունիսի 13-ից Bank of China-ն սահմանափակել է ռուսական բանկերի հաճախորդների փոխանցումները դեպի ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի բանկեր, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Modulbank-ի և Finam-ի ներկայացուցիչներին: Նմանատիպ սահմանափակումներ են գրանցվել Unicredit-ում և Akibank-ում: Սահմանափակումները վերաբերում են բոլոր բանկերին, որոնք օգտագործում են Չինաստանի բանկը՝ որպես յուանով փոխանցումների հիմնական թղթակից-բանկ: «Որոշումն ընդունվել է ոչ թե Չինաստանի, այլ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից: Այսպիսով, նրանք փորձում են պատժամիջոցների ճնշում գործադրել՝ արգելափակելով այլընտրանքային ուղիները յուանի տեսքով»,- ասել է Modulbank-ի վարչության նախագահ Պավել Սեմենովը: Finam-ի ներկայացուցիչ Դմիտրի Լեսնովը RBC-ին ասել է, որ հունիսի 13-ից բանկը դադարեցրել է միջոցների փոխանցումը Bank of China-ի թղթակցային հաշիվներով ոչ միայն յուանով, այլև ԱՄՆ դոլարով, եվրոյով և Հոնկոնգյան դոլարով։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
