«Նոր սադրանքներ են նախապատրաստվում»․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հայտարարությունների մասին
1987
Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 20:06
![]() ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրում է. «Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն 19 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»։ Աղբյուրը` էդ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
