Աննա Վարդապետյանը մեկ տարում 73 մլն դրամ եկամուտ է ունեցել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։ 2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ և 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երևանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչև 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), և 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։ Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
