Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, և այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի և ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։ Սակայն լիագումար նիստը անցավ, բայց այդպես էլ Ջալալ Հարությունյանը ԱԺ չմտավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանի չներկայանալը պայմանավորված է նրա քրեական գործի հետ, որը նախաքննական մարմինը կասեցրել է և նոր ռազմագիտական փորձաքննություն նշանակել։ Ըստ մեզ հասած լուրերի՝ նա իր մտերիմ շրջապատում կարծիք է հայտնել, որ հերիք չէ՝ իր նկատմամբ քրեական գործեր են հարուցել, մի հատ էլ այս պայմաններում ուզում են գնա հանձնաժողով։ Սակայն նկատենք, որ ՔՊ-ականները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո հանձնաժողով կգա նաև Ջալալ Հարությունյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
