ՀՀ ու ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են. 1 տոննա հերոինի գործով ի՞նչ է սպասվում Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։ Նկատենք, որ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ՌԴ-ում հաստատվեցին նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 1 տոննա թմրանյութի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որի հանձնման և մյուս պաշտոնյաների արտահանձնման հարցն էլ բարձրացրել է դատախազը։ Տեսնենք՝ ինչ կտա այս հանդիպումը ՀՀ իրավապահ համակարգին. ի վերջո, հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
