Հայտնի է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշի անունը
![]() Ամերիկյան Apple կորպորացիան, որն արտադրում է սմարթֆոններ, համակարգիչներ և այլ տեխնոլոգիական սարքավորումներ, երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Միևնույն ժամանակ, ընկերության ապրանքանիշի ընդհանուր կապիտալացումը 2023 թվականին նվազել է 7%-ով և կազմել 880 միլիարդ դոլար՝ ըստ Kantar հետազոտական ընկերության վերլուծաբանների կողմից կազմված Brandz Top 100 Most Valuable Global Brands վարկանիշի։ Կորպորացիայի արժեքը նվազել է 67 միլիարդ դոլարով՝ 947 միլիարդ դոլարից, սակայն ընկերությունը միակը չէր, որի բրենդի կապիտալացման ցուցանիշները նվազել են։ Աշխարհի հարյուրավոր ամենաթանկ ապրանքանիշերի ընդհանուր արժեքը տարեկան կտրվածքով նվազել է միանգամից 20%-ով՝ հասնելով 6,9 տրիլիոն դոլարի, նշված է նյութում։ Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկյան մեկ այլ ընկերություն է՝ Google-ը։ Տարվա ընթացքում այս ապրանքանիշի կապիտալացումը նվազել է նույնիսկ ավելի, քան Apple-ինը՝ 30%-ով և կազմել 577,7 մլրդ դոլար: Համաշխարհային առաջատարների եռյակը եզրափակել է Microsoft տրանսնացիոնալ ընկերությունը (-18%, մինչև 501,9 մլրդ դոլար): Հունիսի 15-ին Kantar հետազոտական ընկերության վերլուծաբանները ներկայացրել են BrandZ 100 ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի թարմացված վարկանիշը, ըստ որի, Apple-ը վերադարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակի առաջին հորիզոնականը։ Apple ապրանքանիշի արժեքն աճել է 55%-ով և հասել 947 միլիարդ դոլարի, հաջորդում է Google-ը՝ 78%-ով և 819,6 միլիարդ դոլարով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Amazon-ը՝ 705,6 միլիարդ դոլարով (+3%)։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
