Լեհաստանում զանգվածային ցույցեր են տեղի ունենում կնոջ մահից հետո, ում արգելել են աբորտ անել
![]() Լեհական քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ընդդեմ աբորտի արգելքի։ Մարդիկ դուրս են եկել բողոքի «Այլևս ոչ մեկը» կարգախոսով և պահանջում են, որ օրենսդրությունը մեղմացվի այն բանից հետո, երբ մայիսի վերջին Նովի Տարգ քաղաքում ժամանակին չարված աբորտի պատճառով կին է մահացել: 33-ամյա Դորոտա Լալիկեն հղիության հինգերորդ ամսում է եղել, երբ նրա մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն և նրան տեղափոխվել են հիվանդանոց: Չնայած իրավիճակի վտանգավորությանը, բժիշկները չեն հեռացրել պտուղը։ Մի քանի ժամ անց պտուղը մահացել է արգանդում, սակայն վիրահատության որոշում կայացվել է միայն երրորդ օրը, երբ հիվանդի մոտ արյան թունավորում է սկսվել։ Նա մահացել է պրոցեդուրայից մեկ ժամ անց: 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ պտղի արատների պատճառով աբորտն անօրինական է։ Լեհաստանում աբորտների 98%-ը հենց այս պատճառով է։ Ըստ որոշման՝ հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն բռնաբարության և ինցեստի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մոր կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։ Դրանից հետո ավելի քան մեկ շաբաթ երկրում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր էին անում։ Միայն Վարշավայում փողոց էր դուրս եկել ավելի քան 150 հազար մարդ։ Դրանից հետո սույն օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվեց մինչև 2021 թվականի հունվար։ 2021 թվականի հունվարի 27-ին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12


