«Սիգարետ ծխողը հեշտությամբ ծխում է նաև մարիխուանա». Արսեն Թորոսյան
![]() «Թե՛ ալկոհոլի չարաշահումը, թե՛ ծխախոտի, բառի ուղիղ իմաստով ազգային անվտանգության սպառնալիք է, որովհետև տարեկան ունենում ենք 5500 մահ՝ միայն ծխախոտից առաջացած հիվանդություններից»,- Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Ռեգուլյար ծխախոտ ու ալկոհոլ օգտագործելը դեռահասների շրջանում նպաստավոր գործոն է՝ ավելի ծանր կախվածություն ունեցող այլ միջոցներ օգտագործելուն արագ անցնելու համար: Սիգարետ ծխողը շատ հեշտությամբ ծխում է նաև մարիխուանա, մարիխուանա ծխողն էլ շատ հեշտությամբ անցնում է ավելի ծանր թմրամիջոցների»,- հավելեց նա: Թորոսյանի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարի ամենաուժեղ գործիքներից մեկը գինն է, որի վրա էլ պետությունը կարող է ազդել իր հարկային քաղաքականությամբ։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
