«Գյուղացին լուրջ խնդրի առաջ է կանգնած, կա՛մ պետք է արտագաղթի, կա՛մ իր տունը թողնի բանկերին». Գառնիկ Դանիելյան
![]() «Օրերս աննախադեպ կարկուտի պատճառով ՀՀ բազմաթիվ գյուղեր մեծ վնասներ են կրել, գյուղացիները զրկվել են ապրուստի միջոցից, շատ տեղերում գնահատում չի իրականացվել. հակակարկտային կայաները ոչ արդյունավետ են գործել»,- ԱԺ-ում դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է ձևավորել գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա. «Ամեն տարի սուբսիդավորում ենք ապահովագրավճաների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան եղանակային ռիսկերից ապահովագրել իրենց բերքը»: Պատգամավորին չգոհացրեց նախարարի պատասխանը. «Ապահովագրությունը շատ քիչ տեղերում է գործում, գյուղացին լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ կա՛մ արտագաղթի ճանապարհը պետք է բռնի, կա՛մ իր տուն-տեղը թողնի բանկերին ու վարկային կազմակերպություններին»,- ասաց Դանիելյանը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
