Երևանի «Ուրարտուի» մարզիչը խոսել է ռուս և ուկրաինացի խաղացողների հարաբերությունների մասին
![]() Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, «Սպարտակի» նախկին խաղացող Դմիտրի Գունկոն պատասխանել է ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստների հարաբերությունների մասին հարցին։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք թիմի ներսում, որոնք կախված չեն յուրաքանչյուր խաղացողի ազգությունից և քաղաքացիությունից: Դրանք ոչ միայն մասնագիտական հարաբերություններ են, այլ նաև ձեր նշած երկրների խաղացողների միջև բարեկամության օրինակներ: Որևէ մեկին չվնասելու համար անուններ չեմ նշի. թիմում միջադեպեր չեն լինում: Ես ևս նույնպիսի հարաբերություններ ունեմ խաղացողների հետ։ Հակառակ դեպքում մենք երբեք չեմպիոն չէինք դառնա»,- Գունկոյի խոսքերն է փոխանցում Sport-Express-ը։ Այս մրցաշրջանում «Ուրարտուն» Գունկոյի գլխավորությամբ կարողացավ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Փյունիկը», լավագույն եռյակը եզրափակեց «Արարատ-Արմենիան»: Հարկ է նշել, որ Գունկոն Հայաստանի առաջնությունում աշխատում է 2020 թվականից։ Մինչ այդ նա եղել է Մոսկվայի «Խիմկիի» և «Սպարտակի» մարզիչը։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
