Հորդորում ենք Ֆրանսիային ստանձնել պարտականությունները․ հայտարարություն՝ ի զորակցություն Արցախի
«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունն ընդունել է հայտարարություն ի սատարումն Արցախի Հանրապետության: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ներկայումս իրականացվող սպառնալից ճնշումների անորոշ համատեքստում միությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ից ի վեր աջակցում է ազատ և անկախ Արցախի Հանրապետությանը։ ««Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հորդորում է Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ օժանդակելով Ստեփանակերտի և Բաքվի կառավարությունների միջև ուղիղ բանակցություններին, այլ ոչ թե պասիվ կերպով աջակցել էթնիկ զտման գործընթացին: Միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ հանցավոր շրջափակման համար, որը նա իրականացնում է արդեն գրեթե վեց ամիս և որն Արդարադատության միջազգային դատարանը պահանջում է անհապաղ և անվերապահ դադարեցնել, ինչպես նաև օգտագործել իր նյութատեխնիկական և գործառնական միջոցներն Արցախն ապաշրջափակելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված պաշտպանության պատասխանատվության սկզբունքի։ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը նշում է, որ Արցախի շրջափակման հաստատումից ի վեր վերջինս անկարող է իրականացնել Արցախի մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանն ուղղված իր ծրագրերը»,-ասված է հայտարարության մեջ։ |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18