«Ազգային բանակը պետք է այնպես հզորանա, որից վախենա թշնամին». Ա. Սարգսյան
![]() «Ազգային բանակի վերածնունդի մասին ենք ուզում կրկին խոսել. այն պետք է կարողանա դառնալ այնպիսի հզոր բանակ, որից վախենա թշնամին: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ եթե քեզնից չի վախենում քո թշնամին, քո հարևանը, ամեն ինչ կարելի է նրանից սպասել»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Արամ Սարգսյանը: «Թուրքը պետք է միշտ զգա, որ իրեն կարող է վտանգ սպառնալ, և եթե մենք դա չենք կարող անել, կնշանակի՝ նրանք օգտվելու են մեր թուլությունից: Մեր ասածը հետևյալն է՝ դարձեք մասնակից ապագա իշխանության ձևավորմանը, ձեր մասնակցությունը կարևոր է»,- ասաց նա: «Մենք չենք ուզում մեկ անձի կամ փրկչի անունը տրվի: Մենք ուզում ենք ձևավորվի այնպիսի կազմ, որը կարող է միասնական ծրագիր իրականացնել և նրանց միջից դուրս կգա նա: Ով ավելի լավ կկազմակերպի այդ գործունեությունը, նա էլ կլինի այդ օրվա լիդերը, իսկ իրականը կլինի այն ժամանակ, երբ որ ժամանակավոր կառավարությունն իրակաանցնելով հակաճգնաժամային ծրագիր, արդեն կանցկացնի ազատ, արդար ընտրություններ, որի մասին մենք միայն երազում ենք այս 35 տարվա ընթացքում»,- ասաց Սարգսյանը: |
«ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ». Նիկոլ Փաշինյան
2010:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:00«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24201:08Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31100:24«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
541Երեկ, 16:24