Տղամարդը սպառնացել է մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին
Երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, անհասկանալի բառեր է հնչեցրել։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Լսել է նաև, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվել է։ Զանգահարողը չի հայտնել, թե որտեղից է ահազանգել։ Կարճ ժամանակում պարզվել է, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ-ն և 45-ամյա Արտյոմ Մ-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում, Արտյոմ Մ-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ-ի, և եղբոր՝ Աբրամ Մ-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տնից։ Արտյոմ Մ-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36