Երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ գիտակցությունն է կորցրել․ մանրամասներ Դեբետի ողբերգական դեպքից
![]() Լոռու մարզի Դեբեդ գյուղի խաղահրապարակում, ինչպես արդեն հայտնել ենք, երկու օր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա աղջիկը խաղալիս դիպել է հոսանքալարին ու տեղում մահացել։ «Ֆակտոր»-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Քրիստինե Ղազարյանը պատմել է, որ սկզբից չեն հասկացել՝ մահացած է, թե ոչ․ «Որպես առաջին օգնություն՝ սիրտը մերսեցինք, երեխու աչքերը բաց էին, մտածում էինք՝ ուղղակի գիտակցությունն է կորցրել, հետո շտապօգնության մեքենան տարավ։ Հետո իմացանք, որ երեխան տեղում մահացած է եղել»։ Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի վարկածով՝ տարածքն անվտանգ է եղել, երեխան ինքն է հեռացրել հոսանքալարի մեկուսիչ ժապավենը։ Նա, միաժամանակ, նշում է՝ իրենք չեն էլ իմացել, որ հոսանքալարի վրա միայն այդ ժապավենն է եղել, եթե նկատած լինեին, թերությունը կվերացնեին։ Այս տարածքը համայնքապետարանի վերահսկողության տակ է, խաղահրապարակը, սակայն, էլեկտրականության հարցով պատասխանատու-սպասարկող չի ունեցել։ 11-ամյա երեխայի մահվան դեպքով անզգուշությամբ կյանքից զրկելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
