Երեկ սպանված Վարազդատ Գասպարյանի հայրը փորձել է վերջ տալ կյանքին. նոր մանրամասներ
![]() «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, Երեկ Երևանի Կենտրոնում սպանված Վարազդատ Գասպարյանի հայրը՝ Խ.Գասպարյանը, իմանալով որդու սպանության մասին, ինքնավնասումներ է կատարել, փորձել է ինքնասպան լինել։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սպանվածի հայրը կրկին գտնվել է բարդ հոգեբանական վիճակում։ Մինչ սպանությունը Վարազդատ Գասպարյանն անցել է ևս մեկ քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի՝ դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Այս գործով մեղադրյալի աթոռին էր հայտնվել Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար: |
Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
4001:18ԼՂ-ում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի, 105 անհետ կորած կա. ԼՂ ՄԻՊ
132Երեկ, 23:48Լուրը, թե պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան, իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ԱՆ
117Երեկ, 21:12«Ես կասկած չունեմ, որ սա խորհրդանշական՝ կրակով ահաբեկչություն էր անզեն մարդկանց դեմ». Կարեն Անտաշյան
262Երեկ, 01:48Ստեփանակերտի հիվանդանոցը խնդրում է անհապաղ բժշկական տարհանում (տեսանյութ)
803Երեկ, 01:00Պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. ԱՀ ՄԻՊ
19025.09.2023, 23:30