Դեբեդում երեխան մահացել է սեղանի տակ թաքնվելուց հետո. մանրամասներ ողբերգական դեպքից
![]() Հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի: Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում: Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքստոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
