ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
![]() ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։ «ԵՄ-ն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը, որի ընթացքում երկու կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը: Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունն այդ գործընթացին։ Մենք ընդգծում ենք, որ բանակցություններն ու երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են: Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցության հաստատումը ԵՄ աջակցությամբ հուլիսի 21-ին հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է հետագա առաջընթաց արձանագրվի»,- նշված է ԵՄ տարածած հայտարարությունում: |
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի, Երևանում կունենա ռազմական կցորդ (տեսանյութ)
106Երեկ, 22:42Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին
164Երեկ, 19:54Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը
132Երեկ, 19:48Ռաիսին և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
274Երեկ, 19:30ԵՄ-ն Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
424Երեկ, 19:12Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել
251Երեկ, 15:36