Կոտայքի մարզում BMW-ն ընկել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին
249
Չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ., 15:24
![]() Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ճանապարհից մոտ 50-70 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։ Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
