«Որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների». Ուկրաինայի ՊՆ
![]() Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շարունակում են պաշտպանությունը։ Միաժամանակ նա նշել է, որ պաշտպանական գործողության շրջանակներում իրականացվում են նաև հակահարձակողական գործողություններ։ «Հետևաբար, որոշ ուղղություններում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- հավելել է նա։ Մալյարի խոսքով՝ «ռազմական գործողությունների էպիկենտրոնը» մնում է Բախմուտի ուղղությունը, որտեղ ուկրաինական ուժերը շարժվում են «բավական լայն ճակատով»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինացի զինվորականներն այնտեղ «գրավում են գերիշխող բարձունքները»։ Մալյարը նշել է նաև, որ հարավում շարունակվում են լոկալ մարտերը։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում են սկսել Յուժնո-Դոնեցկի ուղղությամբ ռազմաճակատի հինգ հատվածների վրա, սակայն հաջողության չեն կարողացել հասնել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
