Քիմ Քարդաշյանը մոր հետ քննարկել է Քանյե Ուեսթից բաժանումը
![]() Քիմ Քարդաշյանը մոր՝ Քրիս Ջեներին խոստովանել է, որ ստիպված է հրապարակայնորեն չխոսել Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության մասին, քանի որ ցանկանում է պաշտպանել իր երեխաներին։ Այդ մասին նա պատմել է «Քարդաշյաններ»-ի երրորդ սեզոնի երկրորդ դրվագում, գրում է People-ը: «Ես դեռ կարիք եմ զգում չխոսելու այդ մասին և պաշտպանելու իմ երեխաներին դրանից, և դա միշտ այդպես կլինի, բայց, Աստված իմ, եթե մարդիկ իմանային: Ես պարզապես երբեք այդպես չեմ վարվի իմ երեխաների հետ»,- ասել է 42-ամյա Քիմ Քարդաշյանը մոր հետ հուզական երկխոսության ժամանակ։ Նա նաև խոստովանել է, որ իր նախկին ամուսնու հետ հարաբերություններում ամենադժվարը եղել է «տեսնելը, թե ինչպես է նա, ում իսկապես սիրում էիր և ում հետ ընտանիք ունես, այդքան տարբերվում նրանից, ում ճանաչում էիր»: Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում անցյալ աշնանը դժվարին ամուսնալուծության գործընթացից հետո։ Քանյե Ուեսթը պարտավոր է նախկին կնոջն ալիմենտ վճարել ամսական 200,000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կրել երեխաների կրթության և պաշտպանության հետ կապված ծախսերի 50%-ը։ Զույգը չորս երեխա ունի: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
