Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում
![]() Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 44-ամյա Կարեն Պողոսյանն է, ով ձախ ուսի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։ Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղում գործող «Լե Մարկ» ՍՊԸ-ին պատկանող կահույքի արտադրամասի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր Կ․ Պողոսյանի և նույն գյուղի բնակիչ 41-ամյա Ասքանազ Պողոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինն իր մոտ եղած ինքնաշեն հրազենից կրակոց է արձակել Կ․ Պողոսյանի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ
4001:18ԼՂ-ում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի, 105 անհետ կորած կա. ԼՂ ՄԻՊ
132Երեկ, 23:48Լուրը, թե պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան, իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ԱՆ
117Երեկ, 21:12«Ես կասկած չունեմ, որ սա խորհրդանշական՝ կրակով ահաբեկչություն էր անզեն մարդկանց դեմ». Կարեն Անտաշյան
262Երեկ, 01:48Ստեփանակերտի հիվանդանոցը խնդրում է անհապաղ բժշկական տարհանում (տեսանյութ)
803Երեկ, 01:00Պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. ԱՀ ՄԻՊ
19025.09.2023, 23:30