Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել առանձնատների նկուղային հարկերը
![]() Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, կատարելով ջրահեռացման աշխատանքներ: Ուժեղ սելավներից առավել շատ տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի, Սախարովի փողոցների բնակելի տները: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: ![]() |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30

