Քադիրովը խոստացել է հաշվեհարդար տեսնել
![]() Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ուկրաինական իշխանությունների գործողություններն անվանել է ահաբեկչական և հորդորել, ի պատասխան Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման, «փիսի-փիսի չանել», և միանգամից բնաջնջել «այս ամբողջ ահաբեկչական բջիջը»։ Քադիրովը երեքշաբթի օրն իր Telegram ալիքում նշել է, որ մայիսի 30-ին Մոսկվայի վրա իրականացված անօդաչու սարքի հարձակումը «ոչ մի տակտիկական, ռազմավարական կամ նույնիսկ հոգեբանական իմաստ չունի», քանի որ «պատերազմն ընթանում է բոլորովին այլ վայրում»։ Նա կարծում է, որ սա փորձ էր իր վրա ուշադրություն հրավիրելու և գետնին կրած խոշոր պարտություններից հետո տեղեկատվական միավորներ շահելու համար։ Նա կարծում է, որ «Ուկրաինայում չկան զինվորականներ և քաղաքական գործիչներ, կան միայն ահաբեկիչներ», հետևաբար, անհրաժեշտ է «հարվածել ահաբեկիչների այդ առաջնորդների կուտակման վայրերին, որպեսզի մնացածներին դաս լինի՝ նույնիսկ մտքով վատ բան չմտածել Ռուսաստանի հասցեին: Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարի խոսքերով, «...պատասխան մեեթոդները չպետք է կոշտ լինեն, դրանք պետք է լինեն դաժան»: Քադիրովը նաև խոստացել է՝ շուտով ցույց կտանք, թե ինչ է վրեժխնդրությունը բառի ողջ իմաստով: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
