«Եդինայա Ռոսիա»-ն «հեռացվել» է AppStore-ից
![]() AppStore հավելվածների խանութը դադարեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի մի շարք հավելվածների գործունեությունը, այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցության բոլոր հավելվածներն անջատվել են AppStore հարթակում։ «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Պերմինովը նշել է, որ մասնագետներն աշխատում են վեբ էջերի տեսքով հավելվածների վերականգնման վրա։ Նա նաև ընդգծել է, որ «արևմտյան գործիչները» չեն կարող ուղղակիորեն հարձակվել կուսակցության թվային համակարգի վրա, ուստի այլ հասանելի եղանակներով փորձում են կանխել Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալն ասել է, որ չնայած «Եդինայա Ռոսիա»-ի դեմ պատժամիջոցները գործում են 2014 թվականից, AppStore-ից հավելվածները հանելու մասին ծանուցումը ստացվել է միայն այսօր։ Նա նշել է, որ «Եդինայա Ռոսիա»-ն արգելված կազմակերպություն է ԱՄՆ օրենսդրությամբ։ AppStore-ի որոշումը հավանաբար պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախնական քվեարկության ժամանակ բազմաթիվ հարձակումներ հաջողությամբ հետ են մղվել, իսկ երկրի բնակիչներին ԱՄՆ-ում քաղաքական կյանքին մասնակցելու և կուսակցության հետ շփվելուց կանխելու այլ եղանակներ չեն աշխատել: Ներկայում ռուսական ՏՏ թիմը քրտնաջան աշխատում է, որպեսզի հավելվածներն աշխատեն որպես վեբ էջեր Apple սարքերում: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
