Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.

«Ամեն քայլափոխի փողոցներ ու մայրուղիներ են փակվում, որպեսզի Փաշինյանը որևէ տեղ լուսանկարվի». Գեղամ Մանուկյան

124
Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ., 15:30
«Ամեն քայլափոխի փողոցներ ու մայրուղիներ են փակվում, որպեսզի Փաշինյանը որևէ տեղ լուսանկարվի». Գեղամ Մանուկյան

«ՀՀ-ում քաղաքացիները ոստիկանների մեծ թիվ տեսնելով պատկերացնում են՝ էդտեղով անցնելու է Նիկոլ Փաշինյանը: Գրեթե ամենօրյա ռեժիմով՝ հազարավոր ոստիկաններ, պարեկային ծառայության մեքենաներ ՀՀ-ի ու Երևանի տարբեր հատվածներ շրջափակում են, օրինակ, երեկ՝ Սարդարապատում, որ Փաշինյանն արարողակարգով հայտնվի մի տեղ: Բյուջեի կատարողականի վերլուծության մեջ ունե՞ք թվային համեմատականի որևէ պատկեր՝ ՀՀ ՆԳՆ բյուջեի հատկացումների քանի՞ տոկոսն է առանձնացվում Փաշինյանի՝ ՀՀ տարածքում առանց քաղաքացիների հետ տրանսպորտային կամ ֆիզիկական շփման, փոխադրվելու համար»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին՝ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պաշտոնյան պատասխանեց, որ ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն և անվտանգության ապահովում:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ