Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
![]() Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։ |
Կիևն ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման է ենթարկվել
152Երեկ, 15:30Դնեպրում հրթիռակոծության հետևանքով կա 4 զոհ, ավելի քան 30 վիրավոր
310Երեկ, 12:18Արցախում պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. կա զոհ
13327.05.2023, 22:00Կոտայքի վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր
17827.05.2023, 20:36Շերամի փողոցում 18 և 26 տարեկան երկու երիտասարդ դանակահարել են 26-ամյա երիտասարդին
16327.05.2023, 15:24Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
19327.05.2023, 13:48