ՀՀ ԶՈՒ 2 մոլորված զինծառայողները Ադրբեջանում ձերբակալվել են
![]() «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ՝ Հարութ Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը՝ ամբողջությամբ զինված զինամթերքով՝ ապօրինի հատելով պետական սահմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել է և կատարվում են որոնողական աշխատանքեր: Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, ՀՀ ՊՆ-ն հերքել էր: Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
