Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.

Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատ. «Հրապարակ»

96
Շաբաթ, 27 մայիսի, 2023 թ., 10:12
Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կայցելի Սարդարապատի հուշահամալիր։

Դա նշանակում է, որ դեպի հուշահամալիր տանող ճանապարհը վաղ առավոտից կփակվի, ոստիկաններն ուժեղացված ծառայություն կիրականացնեն, իսկ իշխանական լրատվամիջոցները կցուցադրեն, թե ինչպես է անկախությանը հարգանքի տուրք մատուցում եւ կեղծ հայրենասիրություն ցուցադրում մի անձնավորություն, որն ընդամենը 5 տարում ոչնչացրել է Հայաստանի անկախությունը, տրորել հայ ժողովրդի արժանապատվությունը, անչափելի կորուստներ պատճառել մեզ, իսկ երկիրը հասցրել մի եզրագծի, որի վրա կանգնած էր առաջին հանրապետությունը՝ 1920 թվականին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում