Ավտովթար Ձորաղբյուրի գյուղապետարանի մոտ․ կա 1 զոհ, 1 վիրավոր
208
Ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ., 22:06
![]() Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ մեկ հոգու էլ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
117Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
14818.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
11718.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
29418.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
28418.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13517.12.2025, 23:30
