Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.

«Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու ասում՝ բոլ ա, հերիք ա». Աղվան Վարդանյանը պատմություն հիշեց

85
Ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ., 15:06
«Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու ասում՝ բոլ ա, հերիք ա». Աղվան Վարդանյանը պատմություն հիշեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, պատմություն հիշեց. «1999թ. Վազգեն Սարգսյանը՝ վարչապետ: Մի առիթով խորհրդակցություն է իր մոտ, գիտնականներ են հրավիրված: Խոսք է գնում Նոյյան տապանի, Արարատ լեռան մասին, գիտնականներից մեկն ասում է՝ ներողություն պարո՛ն վարչապետ, գիտե՞ք՝ ոնց որ թե այնքան էլ հստակ չէ, որ Նոյն իր տապանով այդտեղ է իջել, վարկած կա, որ ավելի հեռու մի ուրիշ սար կա, և այլն: Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու ասում՝ բոլ ա, հերիք ա, ուրիշները իրենց չունեցածն իրենց են վերագրում, մեր ունեցածն իրենց են վերագրում, դուք եղածն էլ եք կասկածի տակ դնո՞ւմ....»: Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու պատմեց այս պատմությունը. «Հիմա սրանք փորձում են խարխլել մեր ինքնության հիմքերը, հայկականությունը, ազգային, հոգևոր, մշակութային բոլոր խորքերը: Պետության, պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ հայությանը փորձելով համակերպել իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք»: