Ուկրաինան չի ստացել 240 միլիոն դոլարի զենքը
![]() Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դիմել է դատարան՝ 4 մատակարարներից չառաքված զենքի դիմաց շուրջ 243 մլն դոլար վերադարձնելու համար, որի դիմաց նախավճար է կատարվել։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։ Նշվում է, որ զենքի ներկրումն Ուկրաինա իրականացնում են «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությունը, «Պրոգրես» դուստր ձեռնարկությունը, «Սպեցտեխնոէքսպորտը» և Ուկրաինայի պաշտպանության գնումների գործակալությունը։ Հրապարակման համաձայն՝ ՊՆ-ն 100 տոկոսանոց կանխավճար է կատարել 2022 թվականի գարնանը և ամռանը կնքված պայմանագրերի համար։ 2023 թվականի գարնանը վարչությունն սկսել է հայցեր ներկայացնել իրեն ենթակա պետական ընկերությունների դեմ՝ գումարը վերադարձնելու պահանջով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին կտրուկ աճել է Ուկրաինայից Լեհաստան զենքի, զինամթերքի և կեղծ փաստաթղթերի մաքսանենգությունը։ Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2022 թվականին ուժայինները կարողացել են առգրավել ավելի քան 8,3 հազար միավոր ապօրինի զենք։ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 1,4 հազար դեպք։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
