Եվրոմիությունը հայտարարեց, որ այլևս կախված չէ Ռուսաստանից
![]() Եվրոմիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից, հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ կարող է դիմակայել Ռուսաստանին և էներգիայի աղբյուրները որպես զենք կիրառելու՝ նրա փորձերին, ասել է նա։ Օրինակ, ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները պատմականորեն կազմում էին ԵՄ ներմուծման մոտ 45-50 տոկոսը մինչև Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը: 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչև 8 տոկոս։ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը բացատրել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնի շնորհիվ. առաջինն աշխատելն է վստահելի մատակարարների հետ, որոնցից ԵՄ երկրները 2022 թվականին գնել են 70 միլիարդ խորանարդ մետր ավել գազ։ Հիմնական արտահանողները ԱՄՆ-ն ու Նորվեգիան են, մինչդեռ Եվրոհանձնաժողովի ջանքերը այլընտրանքային գործընկերներ գտնելու ուղղությամբ շարունակվում են։ Երկրորդ որոշիչ գործոնը Եվրոմիության քաղաքացիների և բիզնեսի հավաքական ջանքերն էին էներգիայի խնայողության համար: Էներգետիկ ճգնաժամի սկզբում Եվրոհանձնաժողովն առաջարկել է գազի սպառումը նվազեցնել 15 տոկոսով, սակայն արդյունքում այդ ցուցանիշը հասել է գրեթե 18 տոկոսի։ Երրորդ գործոնը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրոմիությունը 16 տոկոսով ավելի շատ քամու և արևային էներգիա է արտադրել, քան մեկ տարի առաջ՝ ինչը փոխարինել է 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին, ասել է Բրյուսելը: Այս ոլորտն ավելի զարգացնելու համար ԵՄ անդամ երկրներին հասանելի է 270 միլիարդ եվրոյի հիմնադրամը, որը ստեղծվել է՝ օգնելու նրանց լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից: Այժմ Եվրոմիությունում գազի պահեստարանները լցված են մինչև 66 տոկոսով, ինչը պատմական առավելագույնն է տարվա այս եղանակի համար, ընդգծել է Մաքֆին։ Բրյուսելի նպատակն է մինչև նոյեմբերի 1-ը հասնել 90 տոկոսի։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
