Երևան`   +29 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.

Հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի՝ ծառից կախված վիճակում

131
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 12:06
Հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի՝ ծառից կախված վիճակում

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սյուզաննա Տ-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը: