«Իր հայտարարությունը ոչ մի արժեք չունի ինձ համար». Տավուշի թեմի առաջնորդ
![]() «Իր հայտարարությունը ոչ մի արժեք չունի ինձ համար: Սա մեր կենսագրության հարցն է, նաև՝ հաղթանակած ինքնության: Արցախը միայն տարածք չէ, մշակութային ժառանգություն չէ, Արցախը նաև 120 հազար մարդկանց կյանքն է ու կենսագրությունը, հավելյալ՝ ողջ հայության»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: «Միևնույն ժամանակ, մեր նահատակված եղբայրների, հայրերի, զավակների, ընկերների, մեր պատմության հարցն է. այս բոլորը որևէ մեկը չի կարող մեր ձեռքից խլել՝ ինչքան էլ հայտարարեն, ստորագրեն Ադրբեջանի կազմում: Ասելիքը մերն է լինելու»,- նշել է Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ այս փուլն էլ կհաղթահարենք: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
