Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.

Փաշինյանը ժամանեց Մոսկվա

125
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 01:36
Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 25-ին Մոսկվայում նա կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում։