Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.

«Կադաստրի այս էժան ցնդաբանության սպառողը կա, նա գիտի՝ դրանք ովքեր են». Սամսոն Գրիգորյան

136
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 22:24
«Կադաստրի այս էժան ցնդաբանության սպառողը կա, նա գիտի՝ դրանք ովքեր են». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, այս անձը ի´նձ չի վիրավորում, նա գիտի, որ ես չեմ այդ կադաստրի վկայականի ցնդաբանության սպառողը։ Նա շատ լավ գիտի, որ ես պատմություն գիտեմ, տոհմածառ ունեմ, պատմություն ունեմ, արմատներ ունեմ, կիրթ ու մտածող մարդ եմ։ Գիտեմ աշխարհի դիրքն ու բարքը, միջազգային կառույցներ, պետություն, պետականություն, միջազգային իրավունք, ազգերի իրավունք։
Սակայն կադաստրի այս էժան ցնդաբանության սպառողը կա, նա գիտի՝ դրանք ովքեր են, նա հիմարություն դուրս չի տալիս, նա իր լսարանի համար է խոսում, իր ընտրողին է գրկում, փայփայում։
Այս անձը հուսով է, որ նրանք հայրենիք չունեն, տոհմ չունեն, պատմություն չունեն, երբեք սեփական գույք, ձեռքբերում, ետ գցած կոպեկ նույնիսկ չունեն, կարծում են, թե երկիրն էլ ինչ որ էժանագին բան է, որը կարելի է կադաստրով գրանցել, սեփականաշնորհել, կամ վաճառել։
Ես չեմ ապշում այս անձի խոսքերից, ոչ էլ ապշում եմ յուր սպառողների տգիտությունից, եթե պետք է սա կուլ տան իհարկե։
Ես միայն ապշում եմ փողի համար էսքան էժան ծախված, էսքան իրենց եսը զրոյացրած մտածող մարդկանցից, ովքեր դեռ փողի համար կողքին են, արդարացնում ու գովաբանում են։
ՀԳ. Ես, ինձ = մենք, մտածողներ, կշռադատողներ, Հոմո Սափիենս
ՀՀԳ. ձեզ ոչ թե 28 տարի են թալանել, ձեզ 33 տարի են թալանում, ուղղակի վերջին 5 տարում տանում են նաև ձեր եսը, ձեր հոգևոր աշխարհը, ձեր մշակույթը, ձեր ինքնությունը»։

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան