Ջավախքից դիմել են ՀՀ ԱԺ-ին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու կոչով
![]() Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն անվստահություն հայտնելու կոչով․ «Հարգելի՛ պատգամավորներ Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով: Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները: Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ: Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց: Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին: Հարգանքներով՝ 1. Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող |
«Սարդարապատը, մեծ հաշվով, ձախողման պատմություն է». Հայկ Խանումյան
11203:06«Հայկական հարցը պետք է փակվեր, բայց չփակվեց շնորհիվ հայկական բանակի և աշխարհազորի». Նարինե Թուխիկյան
7102:12«Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև». Վարդան Ոսկանյան
9601:06S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ևս մեկ հաշվարկ է ժամանել Բելառուս
14500:36«Քաղաքականությունն ատում է իրավաբանությունն ու գրված կանոնները». Վլադիմիր Մարտիրոսյան
83Երեկ, 22:18«Արայիկ Հարությունյանը համաձայն է իշխանությունը հանձնել Իլհամ Ալիևին, քան թե Սամվել Բաբայանին». Կիվիրյան
159Երեկ, 21:20