Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.

Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել Էրդողանի նկատմամբ

164
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 21:06
Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել Էրդողանի նկատմամբ

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել նրա ներկայացուցիչ, փաստաբան Ջելալ Չելիքը։
Տեսահոլովակում Քըլըչդարօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի համար։
Քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը պահանջում է փոխհատուցում՝ 1 միլիոն թուրքական լիրա։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: