«Եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը». Զախարովա
![]() Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությանը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը: «Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել է Զախարովան: Ճեպազրույցում խոսելով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության մասին, նա ասել է, որ դա Հայաստանի ղեկավարի կողմից անցյալ տարի Պրահայում հայտնած դիրքորոշման հաստատումն է: Հոկտեմբերի 6-ի պրահյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Այդօրինակ հայտարարությունները պետության քաղաքական տեսլականի վերաբերյալ՝ Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են: Ռուսաստանը որպես կարգավորման գործում միջնորդ, պետք է հասկանա պետության, տվյալ դեպքում Հայաստանի դիրքը, քանի որ դա ոչ միայն թեմա է, ոչ միայն հարց, դա երկարի հակամարտություն է», - ասել է Զախարովան: Նրա փոխանցմամբ, առաջ գնալու համար, այդ թվում՝ կնքված փաստաթղթերի առումով, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
